Քաղաքականություն 

Սամվել Կարապետյանը հանդիպում է խնդրել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ. «Ժամանակ»

analitik.am

«Ժամանակ» թերթը գրում է. ««Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը, ով այս օրերին գտնվում է Հայաստանում, հանդիպում է խնդրել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։

Առաջարկը չի մերժվել, այսօր կամ վաղը Սամվել Կարապետյանը Աբրահամյանների տանը ճաշի է հրավիրված, որի ժամանակ խոսելու են հետագա հնարավոր համագործակցության և ներքաղաքական դասավորությունների շուրջ։ Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը Արգամ Աբրահամյանի և Գագիկ Ծառուկյանի դստեր հարսանիքի քավորն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից