Հասարակություն 

Հայաստան է ժամանել Հռոմի Պապի ներկայացուցիչ կարդինալ Քուրդ Քոխը

Ապրիլի 21-24-ին քրիստոնյաների միության քահանայապետական խորհրդի նախագահ Կարդինալ Քուրդ Քոխը, որպես Ֆրանցիսկոս Պապի ներկայացուցիչ, մեկնել է Հայաստան՝ մասնակցելու Մեծ Եղեռնի եւ հայոց նահատակների սրբադասման ու ոգեկոչման արարողություններին։ Այս մասին հաղորդում է «Վատիկանի ռադիոն»:

Երեք օրերի հայտագիրը նախատեսում է.

- ապրիլի 22-ին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» բնաբանով միջազգային համաժողով, որի բացումը կատարվեց այսօր առավոտյան եւ որի ընթացքում տեղի ունեցան ենթաժողովներ Եկեղեցական Պատվիրակությունների մասնակցությամբ։

Հետմիջօրեին` Էջմիածնի մէջ տեղի կունենա «Նոր Անուններ» բնաբանով համերգ ապա աղոթքի հսկում` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի մեջ։

- ապրիլի 23-ին` առավոտյան տեղի կունենա այցելություն Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարան  եւ Կոմիտաս Վարդապետի Տուն – Թանգարան, իսկ ժամը 17-ին Էջմիածնի մեջ տեղի կունենա Հայոց ցեղասպանության բյուրավոր նահատակների Սրբադասման արարողությունը, որին կաջորդի Պատվո ընթրիքը։

Ապրիլի 24-ի առավոտյան Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ տեղի կունենա Հայոց ցեղասպանության հարյուրամյակի Ոգեկոչման եւ հիշատակի պաշտոնական արարողությունը, մասնակցությամբ միջազգային ընտանիքը ներկայացնող պատվիրակությունների եւ պետությունների ներկայացուցիչների։ Իսկ երեկոյան Երեւանի մեջ նախատեսված է համերգ՝ նվիրուած Հայ ազգի 1915-ի ցեղասպանության նահատակ զոհերին:

Նույն շարքից