Հասարակություն 

Բքի և առատ ձյան պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը

analitik.am

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  մարտի  28-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի և առատ ձյան պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը:

Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Դիլիջանի, Տավուշի, Վայքի և Սիսիանի  ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Ավտոճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ՀՀ  միջպետական և հանրապետական նշանակության մյուս ճանապարհները բաց են:

Նույն շարքից