Քաղաքականություն 

Այսօրվանից Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզային ռեժիմի մեկնել Եվրամիության երկրներ

analitik.am

Մարտի 28-ին ուժի մեջ է մտնում Վրաստանի քաղաքացիների համար Եվրամիության հետ առանց վիզային ռեժիմը: Այսպիսով այդ երկրի քաղաքացիները յուրաքանչյուր կես տարվա մեջ 90 օր ժամկետով կարող են լինել Եվրամիության գրեթե բոլոր երկրներում, բացառություն են կազմելու միայն Մեծ Բրիտանիան և Իռլանդիան:

Հարկ է նշել, որ Վրաստանի քաղաքացիները, ովքեր կօգտվեն այս նոր կարգից, իրավունք չեն ունենա աշխատել Եվրամիության երկրներում, իսկ օրինախախտները կտուգանվեն 3 հազար եվրոյով և կարտաքսվեն Վրաստան: Բացի դրանից, Եվրամիություն նրանց մուտքը կփակվի 5 տարի ժամկետով:

Մարտի 27-ին Վրաստանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ ԵՄ մեկնող վրացիները պետք է պատասխանեն սահմանապահների հարցերին, ներկայացնեն հետադարձ տոմսը, դրամական միջոցները՝ օրական առնվան 50 եվրո չափով և այլն:

Նույն շարքից