ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովին առաջարկել է ուսումնասիրել ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի և Դեմկրատական կուսակցության մի շարք ներկայացուցիչների կապը Ռուսաստանի հետ: Այս մասին նա գրել է թվիթերյան իր էջում:
Թրամփը խոսել է նաև Ռուսաստանի հետ իր կապի պատմության մասին՝ նշելով, որ այն սուտ է:
Ավելի վաղ՝ մարտիի 20-ին, ԱՄՆ ՀԴԲ տնօրեն Ջեյմս Կոմին հայտարարել էր, որ Միացյալ Նահնագների հատուկ ծառայությունները զբաղվելու են Թրամփի և Մոսկվայի միջև հնարավոր կապի ուսումնասիրությամբ, ինչպես նաև այն տեղեկությունների ուսումնասիրությամբ, որոնց համաձայն, Կրեմլն ազդեցություն է ունեցել ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքի վրա: