Քաղաքականություն 

Ովքեր են «Ծառուկյան» դաշինքի վարչապետի թեկնածուները. «Իրատես»

analitik.am

«Իրատես» թերթը գրում է. «Ի տարբերություն ՀՀԿ-ի, որը նախապես հայտարարել էր, թե ընտրություններում հաջողության հասնելու դեպքում Կարեն Կարապետյանը կշարունակի պաշտոնավարել, «Ծառուկյան» դաշինքը մինչ օրս չի հայտարարել, թե ով է իր վարչապետի թեկնածուն: Ընդամենն անորոշ ակնարկներ են արվում. ճիշտ այնպես, ինչպես ապագա խորհրդարանում ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիայի առնչությամբ:

Մեր տեղեկություններով, թեկնածուի անունը չգաղտնազերծելը պատահական չէ, քանի որ այս դաշինքում չեն կարողանում կողմնորոշվել, թե երկու թեկնածուներից ում, ի վերջո, նախընտրություն տալ:Խոսքը Ռոբերտ Քոչարյանի եւ Հովիկ Աբրահամյանի մասին է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից