Ավստրիայի խորհրդարանը ապրիլի 22-ին մեկ րոպե լռությամբ հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, ինչն առաջին անգամ է տեղի ունենում մի երկրում, որը Օսմանյան կայսրության դաշնակիցն է եղել:
Ինչպես հայտնում է El Economista-ն` այսօր գումարված լիագումար նիստում Ավստրիայի խորհրդարանը ճանաչեց և դատապարտեց Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը:
«1915-ի ապրիլի 24-ին սկսվեցին հետապնդումները, որոնք վերածվեցին Ցեղասպանության», - հայտարարել է խորհրդարանի նախագահ Դորիս Բուրեսը:
Հայտարարությունը հետևել է նախօրեին 6 խորհրդական խմբի կողմից ընդունված բանաձևին, որով ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը: