Հասարակություն 

Կարապի լճի տարածքն առաջիկայում կներկայանա ամբողջությամբ բարեկարգված և նորովի կանաչապատված

analitik.am

Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրերով մեկնարկել են Կարապի լճի շրջակա տարածքի բարեկարգման և կանաչապատման աշխատանքները:

«Երևաննախագիծ» ՓԲԸ–ի մշակած նախագծով 9740 քմ տարածք զբաղեցնող մայրաքաղաքի հանգստի այս գոտում, որից 2545 քմ-ն լճի մակերեսն է, նախատեսված է առաջնահերթորեն բարեկարգել մայթերն ու ճեմուղիները: Դրանք, ի դեպ, կերեսապատվեն գեղարվեստական ձևավոր բետոնե սալիկներով: Տարածքում կկառուցվեն նաև բազալտե աստիճաններ: Մայրաքաղաքի բնակիչների և քաղաքի հյուրերի հանգիստը տվյալ վայրում լիարժեք ու հարմարավետ դարձնելու նպատակով կնորոգվեն նաև բազալտե նստարանները, կտեղադրվեն նորերը: Տարածքում կտեղադրվեն նաև նոր աղբամաններ: Նշենք նաև, որ մալուխներն էլ կանցկացվեն ստորգետնյա եղանակով՝ հատուկ խրամուղային խողովակներով:
Կարապի լճի հարակից տարածքի կանաչապատման ընթացքում կճմապատվի 107 քմ, կտնկվի 80 թուփ:
Առաջիկայում հանգստի սիրված գոտին շահագործման կհանձնվի ամբողջությամբ՝ այցելուներին ներկայանալով նորովի և առավել հարմարավետ պայմաններով:

Նույն շարքից