Հասարակություն 

Իսպանիայի Կոնգրեսում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման ակտ է քննարկվում

Իսպանիայի Կոնգրեսում «Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման ակտ» է քննարկվում: Այս մասին տեղեկացնում է Իսպանիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան պաշտոնական էջը, որտեղ կատարվել է հետևայալ գրառումը.

«Այս պահին` Իսպանիայի Կոնգրեսում. «Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման ակտ»՝ մասնակցությամբ Իսպանիայի Կոնգրեսում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների»:

Հիշեցնենք՝ անցյալ շաբաթ Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարությամբ հանդես էր եկել  Բասկերի խորհրդարանը` Թուրքիային կոչ անելով ճանաչել այն:  Այս տարի Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել են Իսպանիայի Պինտո (Մադրիդի համայնք), Միսլատա և Բուրխասոտ (Վալենսիա) քաղաքները, որոնց  ապրիլի 17-ին միացավ նաև բասկյան Սան Սեբաստիանը:

 

Իսպանիայում Հայոց ցեղասպանությունն առաջինը պաշտոնապես ճանաչել է Բասկերի խորհրդարանը՝ 2007-ին, որին հետևել են Կատալոնիայի խորհրդարանը (2010), Բալերայան կղզիները (2010), Նավարայի խորհրդարանը (2014):

Նույն շարքից