Քաղաքականություն 

Մենք ու հայերը բարեկամ ժողովուրդներ ենք, չենք ցանկանում վիճել Հայաստանի հետ. Լուկաշենկո

analitik.am

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի ցանկանում վիճել ոչ Ադրբեջանի, ոչ էլ Հայաստանի հետ:

«Մենք հայերի հետ եղել ենք բարեկամ ժողովուրդներ և այդպիսին էլ կմնանք: Ադրբեջանին Հայաստանն այլ կերպ է վերաբերվում, սակայն ադրբեջանցիները ևս մեզ բարեկամ են: Ինչու պետք է մենք վիճենք Ադրբեջանի կամ Հայաստանի հետ: Հնարավոր է, որ մենք մի օր պետք լինենք Ադրբեջանին և Հայաստանին: Դրա համար մենք չենք մտնում այնտեղ, որտեղ մեզ չեն սպասում»,-ասել է Լուկաշենկոն Բելոռուսում Հայաստանի դեսպան հետ հանդիպման ժամանակ:

Լուկաշենկոն խոսել է նաև Լապշինի գործի մասին. «Ինչ վերաբերում է Լապշինին, լսե՛ք, ի՞նչ կապ ունի այստեղ Հայաստանը: Հայաստանը Լապշինի մասով ինձ երբեք որևէ բան չի ասել: Ադրբեջանը հետախուզում էր հայտարարել  նրա նկատմամբ: Երբ մենք նրան ձերբակալեցինք, ո՞ւմ պետք է հանձնեինք: Բնականաբար պետք է հանձնեինք նրան, ով հետախուզում էր հայտարարել: Որևէ մեկը չցանկացավ ընդունել Լապշինին»:

Նույն շարքից