Հասարակություն 

Կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

analitik.am

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 28-ի ժամը 15:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Դժվարանցանելի է Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը և Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքը:

Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Գեղարքունիքի մարզի Գավառ և Արարատի մարզի Վեդի քաղաքներում, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում և «Մեղրու սար» կոչվող հատվածում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Կապան հատվածի 220-350-րդ կմ-ին առկա է մառախուղ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը երկկողմանի բաց է մարդատար, իսկ բեռնատար ավտոմեքենաների համար՝ միակողմանի:

Նույն շարքից