Հասարակություն 

Ավտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. Կան զոհեր

analitik.am

Մարտի 28-ին, ժամը 21:16-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝  Չարենցավան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ  Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 33-րդ կմ-ին բախվել են «BMW» մակնիշի 35 FX 741 և Shacman  մակնիշի 20 QQ 720 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «BMW» ավտոմեքենայի ուղևորներ՝ 1989 թ. ծնված Վ. Բ.-ը և 1977 թ. ծնված Կ. Օ.-ը, տեղում զոհվել են, իսկ ուղևորներից երկուսը՝ 1989 թ. ծնված Ա. Ն.-ը և 1985 թ. ծնված Խ. Ս.-ը, տեղափոխվել են Չարենցավանի ԲԿ, որտեղից հոսպիտալացվել են Երևան քաղաքի Սբ. Գրիգոր Լուսավորիչ ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Նույն շարքից