Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվել է Հայոց ցեղասպանության նահատակների սրդբադասման արարողության նախապատրաստական՝ հսկման արարողությունը։
Արարողությանն անցկանցում է Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը։ Հսկման արարողությանը մասնակցում են նաեւ աշխարհի տարբեր քրիստոնեական եկեղեցիների առաջնորդներ եւ ներկայացուցիչներ, որոնք Հայաստան են ժամանել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով։
Նշենք, որ հսկաման արարողությունը՝ սրբադասմանը նախորդող Սուրբ Պատարագն է։ Վաղը՝ ապրիլի 23-ին, տեղի կունենա Մեծ Եղեռնի 1,5 մլն նահատակների սրբադասման բուն արարողությունը։