Իսպանիայի պատգամավորների կոնգրեսի (խորհրդարանի ստորին պալատ-խմբ.) արտաքին կապերի հանձնաժողովը մեկ րոպե լռությամբ հարգել է մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում զոհված հայ եւ այլազգի զոհերի հիշատակը։
Այդուհանդերձ, պատգամավորները զերծ են մնացել «ցեղասպանություն» բառն օգտագործելուց, գրում է իսպանական El Diario պարբերականը։
Ավելի վաղ քննարկվում էր լռության րոպեն Կոնգրեսի լիագումար նիստում՝ հչակագրի հետ մեկտեղ անելու հնարավորությունը։ Այնուհետ որոշվեց լռության րոպեն անել հանձնաժողովում։ Իսկ այսօր Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին սեմինար է եղել, որին մասնակցել են Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցն ու ՀԱԵ թեմի առաջնորդը։