Հասարակություն 

Էրեբունի վարչական շրջանը կունենա ևս մեկ այգի

analitik.am

Երևանի քաղաքապետարանի այգիների և պուրակների բարեկարգման, ինչպես նաև նոր հանգստի գոտիների ստեղծման ծրագրով «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից տարածքում մեկնարկել են այգու կառուցման աշխատանքները:

Հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը: Նոր այգում նախատեսվում է կառուցել մանկական խաղահրապարակ, տեղադրել մարզասարքեր, նստարաններ, աղբամաններ, ճեմուղիներ և քաղաքացիների ժամանցի համար նախատեսված այլ հարմարություններ:

Նույն շարքից