Քաղաքականություն 

Գերմանիան այլընտարնք է գտել Թուրքիայում Ինջիրլիկի ռազմաբազային

analitik.am

Գերմանիան այլընտարնք է գտել Թուրքիայում Ինջիրլիկի ռազմաբազային: «Ռազմական տեսանկյունից ձեռնտու են Հորդանանի, Քուվեյթի և Կիպրոսի տարբերակները»,-ասված է Գերմանիայի կառավարության պատասխանի մեջ, որը տրվել է Ձախերի կուսակցության հարցմանը: Պատասխանը հրապարակվել է Die Welt-ի կողմից:

Հայտարարության մեջ միևնույն ժամանակ նշվում է, որ գերմանական կողմը դեռ բանակցություններ չի վարել վերոնշյալ երկրների հետ նշյալ հարցի շուրջ:

Հավելենք, որ Գերմանիան Թուրքիայում ռազմաբազային այլընտրանքի հարցը քննարկման առարկա դարձրեց թուրք-գերմանական հարաբերությունների սրման ֆոնի վրա:

Նույն շարքից