Միջազգային Հասարակություն 

ԱՄՆ-ի Հելսինկյան հանձնաժողովը կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Եվրոպական անվտանգության և համագործակցության ամերիկյան հանձնաժողովը (ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողով)  ապրիլի 23-ին «Ժխտման մեկ դար. Հայոց ցեղասպանությունը և արդարության մշտական որոնում» թեմայով լսումներ կանցկացնի:

«Կոչ եմ անում նախագահին՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս ողբերգության 100-րդ տարելիցին պարտավոր ենք միանալ Գերմանիայի կառավարությանն ու  Ֆրանցիսկոս պապին` ասելով ճշմարիտ բառը», - SoyArmenio-ն մեջբերում է Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Քրիս Սմիթի խոսքը:

«Կոչ եմ անում նաև Թուրքիայի կառավարությանը՝ ճանաչել Ցեղասպանությունը և անկեղծ ներողություն խնդրել: Աշխարհը պահանջում է, որ Թուրքիան կառուցողական հարաբերություններ սկսի իր հարևանների հետ:  Դա անել Թուրքիան կարող է միայն ազնվորեն առերեսվելով իր անցյալին»» - հավելել է Քրիս Սմիթը:

 

Լսումների ժամանակ կքննարկվի Թուրքիայի կառավարության ժխտողականությունը և պատասխանատվությունից խուսափելու համար տասնամյակներ շարունակ  գործադրվող ջանքերը: 

Նույն շարքից