Հասարակություն 

Սերժ Սարգսյանը մարզեր այցելում է ուղղաթիռով, որին ուղեկցում են կործանիչ ուղղաթիռներ. «Ժողովուրդ»

analitik.am

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի անվտանգությունը վերջին ընթացքում էլ ավելի է ուժեղացվել: Սարգսյանը ԼՂՀ ու Հայաստանի հեռավոր մարզեր այցելում է ուղղաթիռով, որին ուղեկցում են կործանիչ եւս երկու ուղղաթիռներ: Սա, թերեւս, պատահական չէ՝ հաշվի առնելով Նորքում զինված խմբի վնասազերծման դեպքը, երբ հայտնաբերել էին նաեւ օդում ինքնաթիռ խոցող զենքեր, մշակված պլաններ:

Բացի այդ՝ վերջերս ԱԱԾ-ն ձերբակալեց ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին՝ մաքսանենգ եղանակով ՀՀ «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր տեղափոխելու պատվեր տալու կասկածանքով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից