Քաղաքականություն 

Թալինի ոստիկանապետը ձայն է հավաքում Արագածոտնի նախկին մարզպետի եղբոր համար. «ՀԺ»

analitik.am

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին Թալինի ոստիկանապետ Արմեն Մելոյանը, հավաքելով բաժնի աշխատակիցներին, հրահանգել է նրանց ապրիլի 2-ին քվեարկել ՀՀԿ-ի օգտին և շեշտել, որ ՀՀԿ ասելով՝ նկատի ունի Արագածոտնի նախկին մարզպետի եղբորը` Նաիրի Սահակյանին:

Արմեն Մելոյանը, լինելով Նաիրի Սահակյանի խնամին, դե ֆակտո Թալինում դարձել է նաև նրա նախընտրական շտաբի պետը: Մեզ հասած տեղեկություններով, Մելոյանը հրահանգել է լուսանկարել քվեաթերթիկը և «ճիշտ» քվեարկության ապացույցը ներկայացնել իրեն: Չենթարկվողներին սպառնացել է աշխատանքից ազատել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից