Քաղաքականություն 

Սերժ Սարգսյանը նախընտրել է ամենավերջում լինել Արարատում, որտեղ իր «սեւ գործն» է անում Աբրահամյանների կլանը. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. ««Այլընտրանքային»-փակ քարոզարշավ իրականացնող Սերժ Սարգսյանը եւս նախընտրել է ամենավերջում լինել Արարատի մարզում, որտեղ իր «սեւ գործն» է անում Աբրահամյանների կլանը:

Արարատից նա վերադարձել է բավականին ուշ, չնայած մարզի ակտիվի հետ հանդիպումը տեւել է ընդամենը կես ժամ, որտեղ եւս մեկ անգամ պահանջել է բոլորից «ընտրությունների ժամանակ խախտումները բացառել, դրանք պետք է լինեն շատ օրինակելի, իր այցի միակ նպատակը դա տեղ հասցնելն է»:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ պրոարգամիչական գյուղապետերը: Որեւէ հարց հանդիպման ժամանակ չի հնչել գյուղապետերի կողմից, հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը մեկառմեկ հանդիպել է նրանց հետ` բացատրելով, թե Արարատի որ վտակներում հատկապես եւ ինչպես պետք է ձմեռեն խեցգետինները:

Այսօր երեկոյան Սերժ Սարգսյանը Մալթայից կվերադառնա` վաղը մասնակցելու վերջին փակ հանդիպմանը Մարզահամերգայինում` ՀՀԿ բոմոնդի մասնակցությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից