Հասարակություն 

Ապրիլի 23-ին և 24-ին Հայաստանի Հանրապետության լեռնային շրջաններում ձյուն կտեղա

analitik.am

Օդերևութաբանների կանխատեսմամբ` ապրիլի 23-ին և 24-ին Հայաստանի Հանրապետության լեռնային շրջաններում ձյուն կտեղա։



Ապրիլի 23-24-ին, 25-ի գիշերը, 27-ի երեկոյան ժամերին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 25-ի ցերեկը արևելյան շրջաններում, սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, 23- 24-ին լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն թաց ձյան տեսքով: 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:


Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ արագության:


Օդի ջերմաստիճանը 23-ին կնվազի 3-4, 25-27-ին կբարձրանա 5-7 աստիճանով: Այս պահին Երևանում փոփոխական ամպամածությունն է նկատվում, սնդիկի սյունը ցույց է տալիս 12 աստիճան տաքություն։

Նույն շարքից