Քաղաքականություն 

Թուրքիան ավարտել է Սիրիայի հյուսիսում իրականացնող «Եփրատի վահան» օպերացիան

analitik.am

Մարտի 29-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ տեղի ունեցած Թուրքիայի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ այդ երկրի վարչապետ Բինալի Յիլդիրիմը հայտարարել է, որ թուրքական զինված ուժերը հաջողությամբ ավարտել են Սիրիայի հյուսիսում իրականացնող «Եփրատի վահան» օպերացիան:

Հիշեցնենք, որ թուրքական օպերացիան սկսվել էր 2016 թվականի օգոստոսի 24-ին: Ինչ վերաբերում է դրա նպատակներին, ապա Թուրքիայի նախագահ Էրդողանը մի քանի անգամ հայտարարել էր, որ այդ օպերացիան ուղղված է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման, ինչպես նաև սիրիական քրդերի դեմ, որոնք սպառնում են Թուրքիայի անվտանգությանը:

Նույն շարքից