Հասարակություն 

Մասիսում վագոն-տնակ է այրվել

analitik.am

Մարտի 30-ին, ժամը 03:32-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Մասիս քաղաքի 2-րդ թաղամասի «Միլենա» սուպերմարկետին հարակից հողատարածքում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ թաղամասի տնամերձ հողակտորում գտնվող վագոն-տնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:09-ին, մարվել՝ 05:04-ին:

Ամբողջությամբ այրվել է վագոն-տնակ (մոտ 18 քմ):

Նույն շարքից