Հասարակություն 

Մրցում են Երևան քաղաքի պատանի հրշեջ փրկարարները

analitik.am

Նաիրիտ գործարան ՓԲԸ պահպանության հատուկ հրշեջ ջոկատում կայացավ պատանի հրշեջ փրկարարների Երևան քաղաքի առաջնությունը, որին մասնակցում էին մայրաքաղաքի Ավան, Աջափնյակ, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ և Արաբկիր վարչական շրջանների դպրոցների 9 թիմեր, ինչպես նաև՝ Համալիր մարզաձևերի մանկապատանեական մարզադպրոց ՀՈԱԿ-ից:

Մասնակիցներին ողջունեց և հաջողություն մաղթեց ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, փ/ծ գեներալ-մայոր Ներսես Նազարյանը:

Հրշեջ-փրկարարական թիմերը մրցում էին հետևյալ մարզաձևերում.

• Վազք 100 մ (տղաներ)
• Վազք 60 մ (աղջիկներ)
• Մարտական հագուստի հագնում
• Ձգում կախ դրությունից (տղաներ)
• Հրում հատակից (աղջիկներ)
• Վազք 500 մ (տղաներ և աղջիկներ)
• Փոխանցումավազք 4x100 մ:

Պատանի հրշեջ-փրկարարների Երևան քաղաքի առաջնության հաղթող ճանաչվեց Ավան վարչական շրջանի N 180 դպրոցի թիմը, 2-րդ տեղ՝ Շենգավիթ վարչական շրջանի դպրոցների հավաքական թիմը, 3-րդ տեղ՝ Աջափնյակ վարչական շրջանի N 195 դպրոցի թիմը:

Երևան քաղաքի պատանի հրշեջ-փրկարարների առաջնության առաջին երեք տեղեր զբաղեցրած թիմերը հնարավորություն ստացան մասնակցել ապրիլին կայանալիք Պատանի հրշեջ-փրկարարների հանրապետական մարզական առաջնությանը:

Մանկապատանեկան մրցաշարն անցկացվում է արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելու, գործնական գիտելիքներ ստանալու, առողջ ապրելակերպի, երիտասարդ սերնդի ֆիզիկական և հոգեբանական զարգացման նպատակով:

Նույն շարքից