Քաղաքականություն 

ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը՝ ԵՄ պատվիրակության հաղորդագրությանը

analitik.am

ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը News.am լրատվական կայքի հարցին

Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք Հայաստանում ԵՄ պատվիրակության հաղորդագրությունը, որում հղում է կատարվում ընտրական գործընթացում խախտումների վերաբերյալ ինչ-ինչ պնդումների:

Տիգրան Բալայան. Կարծում եմ, հատկապես այս օրերին ընտրական գործընթացի վերաբերյալ դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից ինչ-ինչ պնդումների հղում կատարելիս պետք է հաշվի առնվեն շահագրգիռ բոլոր կողմերի, այդ թվում՝ համապատասխան իրավասու մարմինների տեսակետները։

Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ հանձնառու են անցկացնել միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող ընտրություններ և շարունակում են գործնական քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։ Դա ակնհայտ է։

Նույն շարքից