Բարի օր Գլխավոր Հասարակություն 

ՎՏԲ-ի աշխատակիցների ցուցմուքներում չկար փաստ, որը կապացուցեր Անի Հովհաննիսյանի մեղադրանքը. Լիպարիտ Սիմոնյան

analitik.am

Արդեն հայտնել ենք, որ դատարանն ավարտել է Analitik.am կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանի գործում առկա նյութերի ուսումնասիրությունը և այսօրվա նիստում պետք է հարցաքննվեին վկաները:

Այսօր՝ մարտի 30-ին, տեղի ունեցած նիստից հետո Հովհաննիսյանի դատապաշտպան Լիպարիտ Սիմոնյանը մեր թղթակցի հետ զրույցում  նշեց, որ այսօրվա նիստում դատարանը հարցաքննել է երկու վկայի, ովքեր ՎՏԲ բանկի աշխատակիցներ են: Խոսքը վերաբերում է իրավաբանական բաժնի վարչության պետին և մարկետինգի բաժնի աշխատակցուհուն. «Քանի որ նրանք ՎՏԲ բանկի աշխատակիցներ են, բնականաբար որոշակի կախվածություն կարող էր լինել բանկից: Այսինքն նրանց ցուցմունքները կարող էին լինել այնպիսին, որ որևէ կերպ չհակասեին բանկի ղեկավարության պաշտոնական դիրքորոշմանը: Այդուհանդերձ նրանց ցուցմունքներում չկար որևիցե փաստական տվյալ, որով կարելի կլիներ Անի Հովհաննիսյանին մեղադրել բանկից շորթում կատարելու մեջ՝ թեկուզ քողարկված: ՎՏԲ Հայաստան բանկի աշխատակիցները նաև հաստատեցին, որ ՎՏԲ բանկում ադրբեջանական իրավաբանական անձն ունի 2,95 տոկոս բաժնեմաս, իսկ ՎՏԲ բանկն իր հերթին հանդիսանում է ՎՏԲ Հայաստան բանկի 100 տոկոսի բաժնետեր:

Մարկետինգի բաժնի աշխատակացուհի Արմինե Մնացականյանն իր ցուցմունքում նշեց, որ եղել է հեռախոսազանգ և գովազի առաջարկ, որը մերժվել է բանկի կողմից: Ներկայացվեց նաև Մնացականյանի և Analitik.am կայքի գովազդային բաժնի աշխատակից Ինգայի հեռախոսային խոսակցության ձայնագրությունը, որտեղ ակնհայտ երևում է, որ նշված խոսակցության օրը Մնացականյանն է զանգահարել Ինգային և ասել, թե պետք է գրավոր տեսքով լինի գովազդի մասին առաջարկը, ինչին Ինգան անմիջապես մերժել է: Այսինքն մեղադրական եզրակացության մեջ նշվածը, թե Ինգան ղեկավարության, այսինքն Անի  Հովհաննիսյանի հետ ճշտել է, հետո մերժել, ապացուցող փաստ չկա:

Անի Հովհաննիսյանն էլ հանդես եկավ  հայտարարությամբ, որ ինքը որևիցե մեկին, այդ թվում նաև Ինգային չի ասել, թե պետք է զանգահարել ՎՏԲ բանկ, իսկ եթե Ինգան իրեն տեղյակ պահած լիներ, որ զանգահարել է այդ բանկ, ինքը  թույլ չէր տա դա անել: Ինգայի գործառույթը եղել է գովազդատուներ փնտրելը և այդ հարցով նա զանգահարել է նաև ՎՏԲ-ին: Կոնկրետ նշված բանկի դեպքում Անիի կողմից հատուկ առաջադրանք չի եղել, իսկ Անին էլ չի իմացել, որ իր աշխատակիցը գովազդի համար զանգահարել է ՎՏԲ-ին»:

Սիմոնյանը հավելեց, որ հաջորդ նիստին դատարանը կշարունակի հարցաքննել ՎՏԲ բանկի աշխատակիցներին:

Անի Հովհաննիսյանի գործով դատական հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 12-ին ժամը 15:00-ին:

Անի Հովհաննիսյանի գործով դատական առաջին նիստի տեսանյութը

Անի Հովհաննիսյանի գործով դատական երկրորդ նիստի տեսանյութը

Անի Հովհաննիսյանի  գործով դատական երրորդ նիստի տեսանյութը

Անի Հովհաննիսյանի  գործով դատական չորրորդ նիստի տեսանյութը

Անի Հովհաննիսյանի  գործով դատական հինգերորդ նիստի տեսանյութը

Նույն շարքից