Հասարակություն 

Երբ հայտնի է դարձել Իգլայի մասին, խմբին կցվել է ԱԱԾ մի գործակալ. «ՀԺ»

analitik.am

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Վրաստանից «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համակարգ տեղափոխելու՝ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին վերագրվող գործընթացում ներգրավված է եղել նաև ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակից:

ԱԱԾ աշխատակցի պատճառով էլ հնարավոր է եղել այդ գործարքը հեշտությամբ բացահայտել: Հիշեցնենք, որ մարտի 22-ին «Իգլա» զինատեսակը ապօրինի կերպով ՀՀ տեղափոխելու կասկածանքով ձերբակալվել են Սամվել Բաբայանը, նրա ընկեր Սանասար Գաբրիելյանն ու ևս մեկ անձ: Սույն գործով ՀՀ ևս մի քաղաքացի ձերբակալվել է Վրաստանում:

Ավելի շուտ, երբ հայտնի է դարձել, որ նման զենք ձեռք բերելու և Հայաստան տեղափոխելու նախաձեռնություն կա, խմբին կցվել է ԱԱԾ մի գործակալ, որն էլ, հետևելով ու մասնակցելով այդ գործընթացին՝ ողջ տեղեկատվությունը հաղորդել է իր կառույցին: Նա, բնականաբար, ձերբակալվածների մեջ չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից