Քաղաքականություն 

Ամեն իրավիճակում և ամեն ինչի դիմաց պետք է մեխանիզմներ աշխատեցնել. Վարուժան Բաբաջանյան. «Փաստ»

analitik.am

«Փաստ» թերթը զրուցել է Տավուշի մարզում պատգամավորության թեկնածու առաջադրված Վարուժան Բաբաջանյանի հետ:

Պարոն Բաբաջանյան, ինչպե՞ս է ընթանում քարոզարշավը Տավուշի մարզում, որտեղ առաջադրված եք պատգամավորության թեկնածու:

Տավուշի մարզում ընթացող քարոզարշավն ամենահանդարտներից է: Տոտալ ճնշումներ չեն արձանագրվել: Իհարկե, որոշակի լծակների կիրառում տեղի է ունենում, ամեն մեկը փորձում է իրեն հասանելի եւ ավանդական մեթոդներով ձայներ բերելու տեխնոլոգիաները աշխատեցնել: Բայց, քանի որ մտել ենք ընտրապայքարի մեջ, մենք գիտեինք, որ այդպես է լինելու: Եվ այնպես չէ, որ դրա դեմ որոշակի գործողություններ չունեինք: Սակայն ընդհանուր առմամբ, այսպես ասած, լարվածություն, դանակահարություն, կրակոցներ, փառք Աստծո, չեղան:

Մեր ժողովուրդն այս տարիների ընթացքում, նաեւ շատ փորձագետների գնահատմամբ, ապատիայի մեջ էր. քաղաքական սպասումներ չուներ այլեւս: Հաջողվե՞ց Ձեզ ակտիվացնել հասարակությանը: Նրան դարձնել պատասխանատու երկրի ճակատագրի հանդեպ:

Ամեն իրավիճակում եւ ամեն ինչի դիմաց պետք է մեխանիզմներ աշխատեցնել: Եվ հասարակությանը տեղեկացնել այդ մեխանիզմների մասին: Ես իմ ընտրողին բացատրել եմ, որ այս անգամ ընտրակեղծիքների մեքենան շատ ավելի քիչ հնարավորություն ունի ձայներ կեղծելու: Բացատրել եմ, որ գումարով ընտրության դեպքում նրանք կորցնում են իշխանության վրա ունեցած իրենց ամենակարեւոր լծակը:

Եվ քանի որ բոլորը վստահ են, որ եթե այս անգամ էլ երկրում լուրջ փոփոխություններ չլինեն, ապա երիտասարդության վերջին փշուրներն են լքելու իրենց ու թողնել–գնալու են խոպան, ապա պետք է միանշանակ գիտակցեն խղճի մտոք քվեարկելու անհրաժեշտությունը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից