Հայաստան Հասարակություն 

Սրբադասման արարողությունն ավարտվել է զանգերի 100 ղողանջներով

analitik.am

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն եւ Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոս Արամ Ա-ն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողություն են անցկացրել։

Արարողության առիթով Հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բազմաթիվ մասունքներից ավելի վաղ առանձնացվելու էին 14 սրբություններ՝ Սուրբ Գեղարդը, Ս. Գրիգոր Լուսավորչի Աջը, Կենաց Փայտով խաչ-մասունքարանը, Սկեւռայի մասանց պահարանի կրկնօրինակը, Ս. Ստեփանոս Նախասարկավագի, Ս. Հռիփսիմե կույսի, Ս. Անանիա առաքյալի, Ս. Սահակ Պարթեւ Հայրապետի, Ս. Սարգիս Զորավարի, Ս. Գեւորգ Զորավարի մասունքները, Զեյթունի Ավետարանը։

 

Պատմական իրադարձությանը մասնակցել են նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, կառավարության անդամներ, քրիստոնեական եկեղեցիների եւ միջեկեղեցական կառույցների ներկայացուցիչներ։

 

Սրբադասման արարողությունն ավարտվել է ուղիղ 19-30 լռության րոպեով եւ զանգերի 100 ղողանջներով, որը խորհրդանշում էր 100-րդ տարելիցը։ 

Նույն շարքից