Քաղաքականություն 

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում «Լավրովյան պլան» գոյություն չունի. Լավրով

analitik.am

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում «Լավրովյան պլան» գոյություն չունի, քննարկվում են միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահակների հավաքական առաջարկները: Այս մասին Azeri Press-ի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ հավելելով, որ ոչ մեկ անգամ է այդ մասին հրապարակայնորեն հայտարարել:

Լավրովը նշել է, թե կարևոր է օգնել հակամարտության կողմերին գտնել բալանսավորված քաղաքական որոշում, որն էլ կամրագրվի իրավաբանական փաստաթղթով:

Խոսելով հակամարտության կարգավորման ընթացքի մասին՝ Լավրովը հայտնել է, որ կան մի քանի չհամաձայնեցված հարցեր, որոնք, ի դեպ, ամենաբարդ հարցերն են:

Նույն շարքից