Քաղաքականություն 

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ռուսական արտաքին քաղաքականության կարևորագույն հարցերից է. Լավրով

analitik.am

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ռուսական արտաքին քաղաքականության կարևորագույն հարցերից մեկն է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Մեզ համար միևնույնը չէ, թե ինչ է տեղի ունենում հարևան տարածաշրջանում: Մենք հետաքրքրված ենք, որ այնտեղ խաղաղություն ու կայունություն հաստատվի, բացվեն սահմանները, փախստականները վերադառնան, վերականգնվեն առևտրա-տնտեսական հարաբերությունները: Հենց սա է պատճառը, որ այդ հակամարտության կարգավորումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն հարցերից մեկն է»,-ասել է Լավրովը:

Նա նաև հավելել է, որ ղարաբաղյան հակամարտության հարցը մշտապես գտնվում է միջազգային միջնորդների ուշադրության կենտրոնում:

Նույն շարքից