Հասարակություն 

Գողություն՝ թիվ 58 երթուղու ավտոբուսի սրահում

analitik.am

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Հանրապետության հրապարակից, գողություն կատարելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1982 թ. ծնված Սուրեն Ա.-ին:
Պարզվել է, որ նա թիվ 58 երթուղու ավտոբուսի սրահում գողացել է 1970 թ. ծնված Գոհար Վ.-ի դրամապանակը, որի մեջ եղել է 28.000 դրամ, անցաթուղթ և բանկային քարտ:
Գողոնն առգրավվել է:
Կատարվում է հետաքննություն:

Նույն շարքից