Ղարաբաղյան հակամարտության հարցն Ադրբեջանի ներքաղաքական հարցն է և որևէ երկիր կամ միջազգային կազմակերպություն իրավունք չունի միջամտել դրան, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Ալիևը հավելել է, որ Արցախում տեղի ունեցած կամ տեղի ունենալիք իրադարձությունները Ադրբեջանի ներքին գործերն են:
Ադրբեջանի նախագահը, խոսելով ապրիլյան պատերազմի մասին, խեղաթյուրել է իրականությունը, նշելով, թե հայկական կողմն այդ օրերին դիմել է միջազգային կազմակերպություններին և տարբեր երկրներին՝ խնդրելով օգնել դադարեցնել մարտական գործողությունները: