Հասարակություն 

Հրդեհ տանիքում

analitik.am

Մարտի 31-ին, ժամը 13:42-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Այգեստան փողոցում այրվում է տան տանիք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այգեստան փողոցի թիվ 22 տանը հարակից անասնագոմի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:07-ին, մարվել՝ 14:17-ին:

Այրվել են անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մասնակի (մոտ 100 քմ):

Նույն շարքից