Հասարակություն 

Ղրղզստանի վարչապետը հրաժարական է տվել

analitik.am

Ղրղզստանի վարչապետ Ջոոմարթ Օտորբաևը հայտնել է իր լիազորությունների դադարեցման մասին: 

 

«Կորեսպոնդենտի» փոխանցմամբ` ապրիլի 22-ին խորհրդարանի նիստի ժամանակ Օտորբաևը հայտարարել է իր հրաժարականի մասին: Նա ընդգծել է, որ հեռանում է սեփական ցանկությամբ:

 

Նա ասել է նաև, որ իր կարծիքով՝ ժողովրդավարական հանրապետությունում մոնոպոլիա չպետք է լինի, երկրին միշտ նոր հյացքներ, ամբիցիաներ, նպատակներ են հարկավոր:

 

Ղրղզստանի Սահմանադրությամբ` վարչապետի հրաժարականը կարող է նշանակել ամբողջ կաբինետի հրաժարական և իշխող կոալիցիայի փլուզում:

Նույն շարքից