Հասարակություն 

Շարունակվում են մուրացկանությամբ զբաղվող անձանց հայտնաբերման աշխատանքները

analitik.am

Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները շարունակում են մայրաքաղաքում մուրացիկների հայտնաբերման, նրանց սոցիալական և այլ օգնություն ցուցաբերելու աշխատանքները:

Մարտի ընթացվում Երևանում հայտաբերվել է մուրացկանությամբ զբաղվող 1 անձ, որը Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչների կողմից տեղափոխվել է անօթևանների ժամանակավոր կացարան: Երևույթը կանխարգելելու նպատակով նախկինում հայտնաբերված անձանց հետ վարչական շրջանների աշխատակազմերը տանում են բացատրական աշխատանքներ, նրանց տրամադրվում է սոցիալական աջակցություն:
Մարտ ամսվա ընթացքում անչափահաս նոր մուրացիկներ չեն հայտնաբերվել: Վարքային խնդիրներ ունեցող երեխաների կողմից մուրացիկության և թափառաշրջության երևույթները կանխարգելելու նպատակով պարբերաբար իրականցվում են այցեր հանրապետական հ.1 հատուկ կրթահամալիր:

Նույն շարքից