Հասարակություն 

Մարոնիական եկեղեցու պատրիարքը միջազգային հանրությանը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

analitik.am

Մարոնիական կաթոլիկ եկեղեցու  պատրիարք Բեշարա Ալ Ռաին (նստավայրը` Լիբանան) միջազգային հանրությանը կոչ է արել 1915-ի հայոց կոտորածները ճանաչել որպես ցեղասպանություն այն պահին, երբ հայոց եկեղեցին պատրաստվում է սրբադասել այս ողբերգության 1.5 մլն զոհերին:

Ռաին, ով Հայաստան է այցելել` մասնակցելու կոտորածների 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին, հայտնել է, որ կարևոր է ճանաչել հանցագործությունը «ո՛չ թե վրեժխնդրության, այլ՝  նման ցեղասպանությունների կրկնությունից խուսափելու համար»:

«Եթե միջազգային հանրությունը չճանաչի այս ցեղասպանությունը, հետագայում այլ ցեղասպանություններ կիրակգործվեն», -   մարոնիական եկեղեցու պատրիարքի խոսքը մեջբերում է 20minutos.com-ը:

Մարոնիական եկեղեցին Արևելյան քրիստոնեական եկեղեցիներից մեկն է, որ հիմնադրվել է Սուրբ Մարոնի կողմից՝ 4-րդ դարավերջին:

Նույն շարքից