Հասարակություն 

Արգելափակվել են ավտոմեքենաներ

analitik.am

Ապրիլի 2-ին, ժամը 23:31-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղում УАЗ մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ  մարտական հաշվարկ:

Փրկարարները Վարդենիս-Վերին Շորժա ավտոճանապարհի 17-րդ կմ-ից արգելափակումից դուրս են բերել УАЗ Патриот մակնիշի 55 MH 707 պետհամարանիշով ավտոմեքենան (2 ուղևոր):

***

Ապրիլի 2-ին, ժամը 22։02-ին ահազանգ է ստացվել, որ Ներքին Շորժա միջհամայնքային ավտոճանապարհին քվեաթերթիկներ տեղափոխող УАЗ  մակնիշի մեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել УАЗ  մակնիշի 14 LU 498 պետհամարանիշով ավտոմեքենան (8 ուղևոր):

***

Ապրիլի 2-ին, ժամը 15:20-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Ցամաքաբերդ թաղամասում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ  մարտական հաշվարկ:

Ջրափրկարարներն Ազատամարտիկների փողոցի տներից մեկի մոտակայքից արգելափակումից դուրս են բերել Mitsubishi Pajero iO մակնիշի 33 ST 164 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Ապրիլի 2-ին, ժամը 14:45-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սիսիան ավտոճանապարհին՝ Զանգեր կոչվող հատվածում, Honda մակնիշի ավտոմեքենան տեղացած ձյան և մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Փրկարարները Մ-2 ավտոճանապարհի 167-168-րդ կմ-ից ձնաբքից դուրս են բերել 6 ավտոբուս, 30 բեռնատար և 114 մարդատար ավտոմեքենա (250 ուղևոր):

***

Ապրիլի 2-ին, ժամը 00:33-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 33-րդ կմ-ին ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel Vectra B» մակնիշի 23 LS 803 պետհամարանիշով ավտոմեքենան:

Նույն շարքից