Քաղաքականություն 

Թուրքիայում ձերբակալվածների թիվը հասել է 113 հազարի

analitik.am

2016 թվականին Թուրքիայում տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձից հետո ձերբակալվածների թիվը հասել է 113 հազարի: Այս մաին հայտնել է այդ երկրի Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, փոխանցում է Anadolu-ն: Նախարարի հայտնած տվյալների համաձայն, 47,1 հազար մարդ կասկածվում է Ֆաթուլլահ Գյուլենի հիմնադրած կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ:

«Ձերբակալվածներից 10,7 հազարը ոստիկան են, 7,6 հազարը՝ զինվորական, 168-ը՝ գեներալ, 2,5 հազարը՝ դատավոր և դատախազ, 208-ը՝ պաշտոնյա, 26,1 հազարը՝ շարքային քաղաքացիներ»,-ասել է Սոյլուն:

Թուրք նախարարը հավելել է, որ ձերբակալվածներից 65 հազարն ազատ են արձակվել, նրանցից 41,5 հազարը գտնվում են վերահսկողության տակ:

Նույն շարքից