Հասարակություն 

Ավտովթար Շիրակի մարզում. «Գրանդ Քենդի» ՍՊԸ–ի աշխատակիցները տեղափոխվել են հիվանդանոց. shamshyan.com

analitik.am

Այսօր՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Ժամը 16:00-ի սահմաններում Գյումրիի բժշկական կենտրոնից ահազանգ է ատացվել, որ Քեթի գյուղի մոտից մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել 2 հոգի:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Ախուրյանի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 139-րդ կմ հատվածում Գյումրի քաղաքի Կազաչի պոստ թիվ 197 շենքի բնակիչ, 24-ամյա Արթուր Բիշարյանը իր վարած ГАЗель մակնիշի 926 ԼՏ 68 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մոտ 60 մետր գլորվելով՝ իջել ճամփեզրյա ձորակը և կողաշրջվել:

Վթարի հետևանքով վարորդ Ա. Բիշարյանը ու նրա ուղևոր, Գյումրի քաղաքի Դ.Դեմիրճյան 5-րդ նրբանցքի բնակիչ, 39-ամյա Արթուր Թովմասյանը ստացել են մարմնական վնասվաքներ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներն աշխատում են «Գրանդ Քենդի» ՍՊԸ –ում:

Նույն շարքից