Հայաստան Հասարակություն 

Սերժ Թանկյան. ԱՄՆ կառավարությունը սխալ բառեր է օգտագործում

analitik.am

Թուրքական քաղաքապետը փրկել է իմ տատիկին Հայոց ցեղասպանության ժամանակ։ Թուրքիայի կառավարությունը պետք է այդ մարդկանց հերոսի կոչում տա՝ պատմությունը հերքելու փոխարեն։ Այդ մասին լեգենդար System of a Down խմբի վոկալիստ Սերժ Թանկյանն ասել է Երեւանում կայացած համերգին։

«Իմ պապը տեսել է, թե ինչպես է մահանում իր հայրը։ Նա ինքն էլ սովից կորցրել էր տեսողությունը։ Նա հայտնվել էր հունական մանկատանը։ ԱՄՆ Մերձավորարեւելյան հիմնադրամը փրկում էր հայ որբերին։ Այն փաստը, որ ԱՄՆ կառավարությունը սխալ բառեր է օգտագործում՝ բնորոշելու իրադարձությունները, որը մենք ցեղասպանություն ենք ասում, սարսափելի է ոչ միայն մեզ համար, այլեւ ամերիկացիների»,- հայտարարել է Թանկյանը։

Նրա խոսքով, Ռուսաստանը եւս փրկել է բազում մանուկների Առաջին աշխարհամարտի ժամանակ։ «Մենք որպես փրկվածների ժառանգներ, պետք է բոլոր կառավարությունների աչքերի մեջ հավասարը հավասարի պես նայենք»,- ասել է Թանկյանը։

Նա ընդգծել է, որ Հայաստանում անկախությունից երկու տասնամյակ անց դեռ շատ գործ կա անելու։ Հայաստանի կառավարության պարտականությունն է քաղաքացիական հասարակության սկզբունքներ ներդնել, հրաժարվել համակարգային անարսդարությունից եւ դադարեցնել արտագաղթը։ «Մենք System of a Down-ն ենք եւ մեր պարտականությունն է այդ մասին ասել ձեզ»,- նշել է Թանկյանը։ 

Նույն շարքից