Քաղաքականություն 

Լավրովը նշել է, թե ինչից է կախված ղարաբաղյան հակամարտության կարգավորումը

analitik.am

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կախված է Ադրբեջանի և Հայաստանի  քաղաքական կամքից և փոխզիջումների գնալու պատրաստակամությունից: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Շատ հարցերում համաձայնությունն արդեն կա, մնում է մի քանի հարց, որոնք անհամեմատ ավելի կարևոր են և միևնույն ժամանակ բարդ: Ակնհայտ է, որ աշխատանքի արդյունքը կախված է առաջին հերթին կողմերի քաղաքական կամքից, ցուցաբերվելիք ճկունությունից և փոխզիջումների գնալու պատրաստակամությունից»,-ասել է Լավրովը:

Լավրովը նաև նշել է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ հակամարտության կարգավորման գործընթացի ակտիվ մասնակից. «ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահների հետ մենք օգնում ենք կողմերին հաղթահարել հակամարտությունը»:

Նույն շարքից