Հասարակություն 

Իրինա Ալեգրովայի հայտարարությունը` Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

analitik.am

Հայկական ծագումով հանրահայտ ռուսաստանցի երգչուհի Իրինա Ալեգրովան իր պաշտոնական կայքում հայտարարություն է հրապարակել Հայոց ցեղասպանության հարյուրամյակի կապակցությամբ:

 

Երգչուհին, մասնավորապես, նշում է, որ Ապրիլի 24-ը «սարսափելի տարելից է», որ դա առաջին զանգվածային ցեղասպանությունն էր 20-րդ դարում, երբ ընդամենը երկու շաբաթում բազմաթիվ մարդիկ ոչնչացվել են ամենաանմարդկային եղանակով` «պարզապես նրա համար, որ քրիստոնյա էին»։

 

Ալեգրովան նկատում է, որ հաճախ ինքներս մեզ հաշիվ չենք տալիս, թե այդ ամենը ինչ աստիճանի մոտ է մեզ, և հիշեցնում, որ հայասպանների «հոգևոր ժառանգները» օրերս Լիբիայում քրիստոնյա եթովպացիների են սպանել: Նա նշում է նաև նրա մասին, որ անմեղ մարդիկ են շարունակում մահանալ Դոնբասում:

 

«Հայերի զանգվածային ցեղասպանության հարյուրամյա տարելիցի օրը ես ձեզ խնդրում են հարգանքի տուրք մատուցել նրանց լուսավոր հիշատակին և ազգային, կրոնական ու քաղաքական թշնամանքի բոլոր անմեղ զոհերի հիշատակին: Հիշե՜նք», - եզրափակում է երգչուհին:

 

Նույն շարքից