Քաղաքականություն 

Լավրովը հոդված է գրել հայ-ռուսական հարաբերությունների մասին

analitik.am

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի ներդրումը Սիրիային ցուցաբերած մարդասիրական գործում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Ողջունում ենք Հայաստանի ներդրումը Սիրիայի բնակչությանը ցուցաբերվող հումանիտար օգնության գործում»,-գրել է Լավրովը  «Ռուսաստանը և Հայաստանը-Բարեկամության և վստահության բազմադարյա ավանդույթներ. Դիվանագիտական հարաբերությունների 25 ամյակին ընդառաջ» հոդվածում:

Լավրովը նշել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը ակտիվ համագործակցում են կարևորագույն հարթակներում. «Երևանի հետ միասին  մենք ավելի ենք բացահայտում ՀԱՊԿ-ի պոտենցիալը: Ամրապնդում ենք համագործակությունը ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և Եվրոպայի Խորհրդում»:

ՌԴ արտգործնախարարը խոսել է նաև երկու երկրների տնտեսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Հայաստանը Ռուսաստանի համար կարևոր գործընկեր է, Հայաստանում գործում է մոտ 2 հազար ռուսական մասնակցությամբ ընկերություն և այլն:

Լավրովը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության համար նոր հորիզոններ են բացվել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո. «Մենք մեր հայ բարեկամներին ցուցաբերում ենք ֆինանսական և տեխնիկական աջակցություն»:

Նույն շարքից