Հասարակություն 

Իրինա Ալեգրովան հայտարարություն է հրապարակել Հայոց ցեղասպանության հարյուրամյակի կապակցությամբ

Հայկական ծագումով հանրահայտ ռուսաստանցի երգչուհի Իրինա Ալեգրովան իր պաշտոնական կայքում հայտարարություն է հրապարակել Հայոց ցեղասպանության հարյուրամյակի կապակցությամբ:


 

Երգչուհին, մասնավորապես, նշում է, որ Ապրիլի 24-ը «սարսափելի տարելից է», որ դա առաջին զանգվածային ցեղասպանությունն էր 20-րդ դարում, երբ ընդամենը երկու շաբաթում բազմաթիվ մարդիկ ոչնչացվել են ամենաանմարդկային եղանակով` «պարզապես նրա համար, որ քրիստոնյա էին»։

 

 

«Հայերի զանգվածային ցեղասպանության հարյուրամյա տարելիցի օրը ես ձեզ խնդրում են հարգանքի տուրք մատուցել նրանց լուսավոր հիշատակին և ազգային, կրոնական ու քաղաքական թշնամանքի բոլոր անմեղ զոհերի հիշատակին: Հիշե՜նք», - եզրափակում է երգչուհին:

Նույն շարքից