Քաղաքականություն 

ՀՀԿ-ականներին հրահանգված է որևէ ավելորդ արտահայտություն թույլ չտալ. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Սամվել Բաբայանի առնչությամբ ՀՀԿ-ականներին հրահանգված է որևէ ավելորդ արտահայտություն թույլ չտալ և հղում անել բացառապես իրավապահ մարմիններին, «չնայած ապացուցողական բազա կա»,- ասաց «Հրապարակ»-ի ՀՀԿ ԳՄ անդամ զրուցակիցը:

«Բոլոր դեպքերում, Սամվելը եղել է Ղարաբաղի պաշտպանության նախարար, պատերազմով է անցել, գեներալ-լեյտենանտ է, Արցախի հերոս, հանրությունն էլ ճիշտ չի հասկանա. պետք է տեղ թողնել»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից