Հասարակություն 

Այսօր ամբողջ աշխարհը ձեզ հետ է. Քսենիա Սոբչակ

Հայտնի ռուս հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակն Instagram սոցկայքի իր էջում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ:

 


«Թող վառ լինի Հայոց ցեղասպանության բոլոր զոհերի հիշատակը: Այսօր ամբողջ աշխարհը ձեզ հետ է: Պատմության ամենամութ անկյունները ճանաչելն ուժեղներին բնորոշ երևույթ է: Վստահ եմ, որ Թուրքիան մի օր կճանաչի պատմության այդ սոսկալի պահը` չնայած, որ առայժմ Թուրքիայի կառավարությունն օգտագործում է «շատ թուրքերի էլ են պատերազմի ժամանակ կոտորել» հռետորաբանությունը:
 


Աստված թող հայ ժողովրդին բարգավաճում ու բարօրություն տա: Հավերժ հիշատակ բոլոր զոհերին»:

 


Իր գրառմանը կից Սոբչակը տեղադրել է հետևյալ լուսանկարը`


 

Նույն շարքից