Քաղաքականություն 

Արգամ Աբրահամյանն, ամենայն հավանականությամբ, հրաժարական կտա. «ՀԺ»

analitik.am

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կիրակի օրը տեղի ունեցած ԱԺ ընտրություններում ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային ցուցակով Արարատի մարզում ստացել է մոտ 34,5 հազար ձայն:

Արգամ Աբրահամյանն, ամենայն հավանականությամբ, կհրաժարվի Արտաշատի քաղաքապետի պաշտոնից եւ կվերցնի պատգամավորի մանդատը: Արտաշատում նա քաղաքապետ է դարձել 2015 թվականի հուլիսին եւ նրա պաշտոնավարմանը մնացել է մոտ 2 տարի: Մինչդեռ մանդատ վերցնելով՝ Արգամ Աբրահամյանը կարող է առաջիկա հինգ տարիներին պատգամավոր լինել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից