Հասարակություն 

Պայթյուն Սանկտ Պետերբուրգ քաղաքում. կապ է հաստատվել ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցչի հետ /թարմացված/

analitik.am

Ապրիլի 4-ին, ժամը 08:10-ին ստացված տեղեկատվության համաձայն պայթյունի հետևանքով զոհվել է 14 և տուժել՝ 58 մարդ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

***

Ապրիլի 3-ին, ժամը 15:35-ին ՌԴ-ի Սանկտ Պետերբուրգ քաղաքում՝ «Տեխնոլոգիական ինստիտուտ» և «Սենայի հրապարակ» կայարանի մոտ տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ ՀՀ ԱԻ նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ է հաստատվել ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ փ/ծ գնդապետ Ա. Ղազարյանի հետ. աշխատանքներ են իրականացվում ճշտելու, արդյոք տուժածների և զոհերի թվում կան ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր:

Ըստ նախնական տվյալների՝ պայթյունի հետևանքով զոհվել է 10 և տուժել՝ 30 մարդ:

Դեպքի կապակցությամբ ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը հայտնել է իր ցավակցությունն ու զորակցությունը:

Նույն շարքից