Հասարակություն 

Արագածում և Տաշիրում ձյուն է տեղում

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 24-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:



Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում և Լոռու մարզի Տաշիր քաղաքում տեղում է ձյուն:



Սյունիքի մարզի Գորիս, Կապան, Քաջարան քաղաքներում և Մեղրու սարերում մառախուղ է:



Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Նույն շարքից